ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

02.08.2016 16:49 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 1-ին, ժամը 08.10-ին, Երևանի Դ. Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 24-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ-43141» մակնիշի բեռնատարի:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 1-ին ժամը 19.30-ի սահմաններում Երևան-Իջևան ճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-3110»-ի վարորդը և «Ֆորդ-Տրանզիտ»-ի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Լեքսուս Էլ Էքս» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Վանեք գյուղի տարածքում կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: