1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

04.04.2017 12:22 ՃՏ պատահարներ

Ապրիլի 3-ին, ժամը 17.15-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 9 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 3-ին, ժամը 6.20-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում կողաշրջվել և ընկել է ջրատարը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 3-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Օշական գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո այդ ավտոմեքենաները բախվել են ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2103» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների:
«ԳԱԶ-24»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 3-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 77-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես»-ի 4 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոսկետափ գյուղի սկզբնամասում կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 3-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Դպրոցի փողոցի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 3-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում բախվել է ճամփեզրին կայանված «Վոլվո FH400» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Սպրինտեր» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Սպրինտեր»-ի 1 ուղևոր վնասվածքներով, իսկ 2 ուղևոր առանց վնասվածքների տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.30-ին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 4 անձինք և հայտնել, որ վնասվածքները ստացել են նշված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 3-ին, ժամը 21.30-ին, «Հյունդաի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց ու ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: