1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

04.05.2017 11:57 ՃՏ պատահարներ

Մայիսի 3-ին ժամը 18.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 91-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 18.00-ին, «BAOTIAN» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Սիլիկյան թաղամասի Նոր խճուղում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մայիսի 3-ին, ժամը 1.40-ին, բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Մայիսի 2-ին, ժամը 23-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան թաղամասի հին խճուղու և Հասրաթյան փողոցի հատման հատվածում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 9.30-ին, Երևանի Այվազովսկու և Ավանեսովի փողոցների խաչմերուկում՝ թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի կտրուկ մանևրելու հետևանքով, 71-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկել և բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 3-ին, ժամը 17.50-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 31 շենքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 23.20-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 7 շենքի դիմաց իրար են բախվել «Ման» մակնիշի աղբատար և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Ռենո»-ի վարորդը և 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի ՈՒրցաձոր գյուղում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է Մեծամոր գյուղի համանուն խճուղու թիվ 20 տան դիմաց կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային:
«ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 160-րդ կմ-ին իրար են բախվել «ՍԱԶ-3507» և «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-210740»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 3-ին, ժամը 200-ի սահմաններում, «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: