ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

04.06.2018 11:43 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 2-ին, ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել 16-ամյա մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նույն օրը, ժամը17.00-ին, ոստիկանություն է ներկայացել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ հայտնել, որ երիտասարդին ինքն է վրաերթի ենթարկել։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 1-ին, ժամը 17.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարի-Թաղի 6-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա եւ 11-ամյա տղաների, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 1-ին, ժամը 21.00-ին, անհայտ տաքսու վարորդը Երեւանի Խորենացու փողոցում մեքենան կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 1-ամյա ուղեւորը գլուխը հարվածել է նստելատեղի հետնամասին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 2-ին, ժամը 00.10-ին, թիվ 58 երթուղու «Բոգդան» ավտոբուսի սրահից մի քաղաքացի Երևանի Կոմիտասի պողոտայում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 2-ին, ժամը 20.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել անհայտ տղամարդու. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հրաժարվել է բուժօգնություն ստանալուց և հեռացել` չհայտնելով իր կենսագրական տվյալները:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 1-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. հունիսի 2-ին, ժամը 21.10-ին, «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 00.20-ին, Ապարանի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Լիֆան Սոլանո» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107«»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Արտաշատի Իսակովի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. ապա «Օպել Վեկտրա»-ն բախվել է ճամփեզրին կայանված «Օպել Վեկտրա»-ին։
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվադնանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 2-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի 1-ին փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ բախվել է «ՎԱԶ-21074»-ին և կողաշրջվել։
«Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 2-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ ընկել ձորը։ Մեքենայի վարորդը եւ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 2-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել երկու քաղաքացի եւ հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում «Տոյոտա Ռաֆ-4» եւ ««Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան, Զովունի գյուղի Եղվարդի խճուղու 15-րդ փողոցի դիմաց վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, այնուհետև դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի՝ բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված քաղաքացուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 2-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան Մալիշկա-Եղեգնաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 2-ին, ժամը 13.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 11-ամյա մի երեխա, որը վնասվածքը ստացել է ժամը 13.00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Իջեւանի Անկախության փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով։
Վարորդը երեխային տեղափոխել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 1.15-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բեկնազարյան փողոցում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Հունդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 10.00-ին, Արտաշատի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը19.30-ի սահմաններում, Ագարակ-Ոսկեվազ ճանապարհին իրար են բախվել «Նիսան» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 4-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Ֆորդ»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2101»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Բջնի ճանապարհին կողաշրջվել է։
Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ի, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ճանապարհին շրջվել է ձորը։
Վարորդը եւ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվադնանոց։
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: