Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 4-ին, ժամը 19.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 135 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 23-ին, Երևանի Արին-Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 22.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 14.40-ին, Երևանի Տիգան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես E-200» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 00.30-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավան թաղամասի Բաբաջանյան փողոցի թիվ 146/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 13.45-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գորկու փողոցի թիվ 77 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու և անհայտ տաքսի ավտոմեքենայով ճանապարհել տուն, որից հետո հեռացել է:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21-ի սահմաններում, Շիրակի մարզի քննչական վարչություն է ներկայացել 22-ամյա երիտասարդ և հայտնել, որ աղջկան իր վարած «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքը:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Միկոյան փողոցի թիվ 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: