1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

06.04.2017 10:54 ՃՏ պատահարներ

Ապրիլի 5-ին, ժամը 00.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիչինայի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշի, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 15.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 22.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, այնուհետև բախվել նշված վայրում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 6-ին, ժամը 3.05-ին, ոստիկանություն է ներկայացել 30-ամյա տղամարդ և հայտարարել, որ վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 7.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ժամը 15.50-ին «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 17.50-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 11.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 5-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Աուդի A 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: