ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

06.12.2016 11:49 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11.50-ին, անհայտ ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 97/3 հասցեի դիմաց բախվել է նշված վայրում կայանված «ԿԻԱ Ռիո» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու և թողնելով դեպքի վայրը՝ հեռացել է:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.30-ին, Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ նշված վթար-վրաերթը կատարել է ինքը՝ վարելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 08.10-ի սահմաններում, «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 87-րդ կմ-ին՝ Զանգակատուն գյուղի հատվածում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 11-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 01.10-ին, «Մերսեդես Ե» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Ագարակ գյուղի կենտրոնական փողոցի վերջնամասում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 130-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆիատ Սեյցենտո» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆիատ Սեյցենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: