ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.03.2017 15:48 ՃՏ պատահարներ

Մարտի 12-ին, ժամը 14.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 10/5 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և թիվ 58 երթուղու տրոլեյբուսը:
Պատահարի հետևանքով տրոլեյբուսի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 44/8 հասցեի դիմաց կայանելու ընթացքում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց ու ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրի-Մայիսյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Ջետտա» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Ֆոլքսվագեն Ջետտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Սկանյա Ավտոբուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է Իջևանի Երևանյան փողոցում կայանված «ԶԻԼ-130»-ին, որն էլ բախվել է նշված վայրում կայանված «Միցուբիշի Մոնտեռո»-ին:
«Սկանյա Ավտոբուս»-ի ուղևորը, «ԶԻԼ-130»-ի վարորդը և անցորդ 60-ամյա քաղաքացուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 9-ին, ժամը 17.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ.Խորենացու փողոցի թիվ 85 հասցեի դիմաց բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքով մարտի 11-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան Ոստան-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզում՝ Արևածագ-Մղարթ ճանապարհի 2-րդ կմ-ին, բախվել է «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայի:
«ՈւԱԶ-469»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Օկիան» ռեստորանային համալիրի պարսպին:
Վարորդը և 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 11-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի «Մոնակո» հյուրանոցային համալիր տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: