1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.04.2017 11:40 ՃՏ պատահարներ

Ապրիլի 12-ին, ժամը 15-ին, 68-ամյա տղամարդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 13 հասցեի դիմաց անհայտ համարանիշի տրոլեյբուս նստելիս վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածք, և տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 9.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ղուկասավան գյուղում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 48-րդ կմ-ին բախվել է «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 2-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ ճանապարհի Արևաբույր գյուղի թիվ 61 տան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այնուհետև գազատար խողովակի հենասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 23-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 6-րդ կմ-ին կորցնելով կառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 18-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղվարդ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը, ուղևորուհին և «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 23.45-ին, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Վարդ-Բաղ 1-ին միկրոշրջանի 4-րդ թաղամասի թիվ 5 շենքի դիմաց դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքի Հակոբյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 11.40-ին, «ԶԻԼ-ԿՕ 440» մակնիշի աղբատար ավտոմեքենան Սյունիք գյուղի հարակից աղբաթափման տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 2-ի սահմաններում, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 112-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Արփա գետը:
Վարորդը մարմնական վնասվածքներով է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: