Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 12-ին, ժամը 09.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում անհայտ ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով տաքսի ավտոմեքենայի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.50-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 24/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու և 13-ամյա պատանու, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հր. Քոչարի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 08.40-ին, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի և Հաղթանակ թաղամասի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 09.00-ին, Երևանի Ազատության պողոտայի 12 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 25/2 հասցեի դիմաց բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ Բաղրամյան փողոցի 25/1 հասցեի դիմաց կայանված «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ նույն հասցեի դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Գոլֆ»-ի և «Ֆորդ»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Դեյվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Նորապատ-Ալաշկերտ 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ ՄՄԶ-4502» և «ՎԱԶ 21140-120» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21140-120»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհի 83-րդ կմ-ի հատվածում բախվել է ճանապարհից դուրս կայանված «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենային:
Առաջին ավտոմեքենայի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 00.05-ին, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 117 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը, 2 ուղևորները և «ԲՄՎ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: