ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.01.2016 11:51 ՃՏ պատահարներ

Հունվարի 12-ին, ժամը 01.30-ին, Երևանի Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 12-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 12-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շահումյան փողոցի թիվ 188/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու, նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 12-ին, ժամը 04.30-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: