1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

01.03.2016 11:28 ՃՏ պատահարներ

Փետրվարի 29-ին, ժամը 23-ին, Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «Օպել» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 29-ին, ժամը 13-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի 2/1 հասցեի դիմաց իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 29-ին, ժամը 14.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշեն թաղամասից Արտաշատ քաղաք տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 29-ին, ժամը 13.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի 32 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 29-ին, ժամը 21.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 129/ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և նրա 16-ամյա որդուն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 29-ին, ժամը 19.25-ի սահմաններում, «Մերսեդես Ե-190» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կմ-ին բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը և «Մերսեդես Ե-190»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 29-ին, ժամը 10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության և Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի ձախակողմյան մայթին գտնվող էլեկտրասյանը, այնուհետև` Անկախության փողոցի թիվ 79 տան դիմաց կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենային:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: