1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.03.2017 17:21 ՃՏ պատահարներ

Մարտի 13-ին, ժամը 17.20-ին, Երևանի Կողբացի և Արամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 59-ամյա քաղաքացուհի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 18.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկում թիվ 1 երթուղային տրոլեյբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակելու և սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 19.15-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ամիրյան և Կողբացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 12.30-ին, Երևանի Փիրումյան փողոցի թիվ 25/1 հասցեի մոտ «ԶԻԼ-441510» մակնիշի բեռնատար ավտոմեքենան «ODAZ» մակնիշի կիսակցորդով ինքնաբերաբար առաջ շարժվելով` բախվել է կայանված «Օպել»-ի, որն էլ առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել 31-ամյա երիտասարդի, այնուհետև բախվել է վերջինիս պատկանող «Հոնդա»-ին:
Վրաերթի ենթարկված երիտասարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 22.30-ին, Երևանի Գայի և Մյասնիկյան պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 10-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ծնկահոդի հեմատոզ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 55-ամյա տղամարդ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 10-ին, ժամը 19.20-ի սահմաններում, հիշյալ տղամարդը որպես ուղևոր Մասիս-Երևան երթուղային ավտոբուսով երթևեկել է Մասիս քաղաքի ուղղությամբ:
Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորը ընկել է հատակին, վրան էլ՝ մի քանի ուղևորներ, ինչի հետևանքով էլ ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է նախաքննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 8.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Հանրապետության և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում՝ Հանրապետության 12 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 4-րդ շենքի բակում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 8-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցում բախվել է «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 4-րդ կմ-ում բախվել է հանդիպակաց ուղղությամբ երթևեկող «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: