ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.04.2018 11:10 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 13-ին՝ ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 2 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 1972 թ. ծնված Սիմոն Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին՝ ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի 36-ամյա վարորդը Բ.Մուրադյան փողոցի թիվ 16 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 1951 թ ծնված Անժելա Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 13-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, 1960 թ. ծնված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Մրգավետ-Ջրաշեն գյուղամիջյան ճանապարհի Մրգավետ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Արտաշատ» Բ/Կ:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 13-ին՝ ժամը 06.00-ի սահմաններում, «Շեվրոլետ Նիվա-21230» մանիշի ավտոմեքենան Ուրցաձոր-Վեդի միջհամայնքային ճանապարհի 1-ին կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորներ՝ 2002 թ. ծնված Աստղիկ Խ.-ն, 2000 թ. ծնված Միլենա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 12-ին՝ ժամը 12.20-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված Վահե Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վահե Մ.-ն նշված վնասվածքը ստացել է ապրիլի 10-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Շամպայն» գործարանի լուսացույցի մոտ՝ սև գույնի «Մերսեդես» տաքսի ավտոմեքենայի մեջ՝ կտրուկ արգելակման պատճառով կրծքավանդակով ավտոմքենայի սրահի խցիկին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 13-ին՝ ժամը 09.30-ի սահմաններում, Մայակովսկի գյուղի սկզբնամասում միմյանց են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: