1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.11.2016 17:14 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 12-ին, ժամը 11.10-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բ. Մուրադյան փողոցի թիվ 14/10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 13.20-ին, 77-ամյա քաղաքացուհուց ոստիկանությունում հաղորոդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.30-ին, Արտաշատի խճուղու թիվ 100/1 հասցեի մոտ տաքսի ծառայության ավտոմեքենան հարվածել է իր ոտքերին և հեռացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն:
Վարորդը հրավիրվել է ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղու թիվ 42/1 հասցեի մոտ բախվել է կայանված «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-33021»-ի ուղևորը և «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 04.40-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 40 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ծ. Իսակովի պողոտայում ՌՈ մուտքի մոտ իրար են բախվել «Տոյոտա», «Նիսան» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոստան գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել է «Մուրավեյկա» մակնիշի մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Անդրանիկի պողոտայի` հիվանդանոցի խաչմերուկի մոտ, իրար են բախվել «Օպել», «Հոնդա», «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը, «Հոնդա»-ի 2 ուղևորները, «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող բետոնե պատնեշին, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Սպանդարյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը, նրա ուղևորը, «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: