1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.12.2016 11:27 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17-ին, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Գ. Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 39-ամյա ուղևորուհին վայր է ընկել սրահում, ստացել վնասվածք և դեկտեմբերի 13-ին բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պուշկինի փողոցի թիվ 72 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.30-ին, Երևանի Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պորշ» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են ստացվել, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 11.10-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 77-ամյա տղամարդ, որը հիվանդանոցում հայտնել էր, որ շենքի աստիճաններից վայր է ընկել:
Ստուգումներով պարզվել է, որ տղամարդը նշված վնասվածքը ստացել է դեկտեմբերի 9-ին, ժամը 07.30-ին, Սեբաստիայի փողոցի վրա գտնվող ավտոկանգառում, թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 23.55-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Արմավիրի մարզում Սարդարապատ գյուղից դեպի Այգևան գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-322132-220» մակնիշի միկրոավտոբուս և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա:
«ԳԱԶ-322132-220»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գավառի Բոշնաղյան և Կենտրոնական Հրապարակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21010» և «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի ԻՕ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.15-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի կենտրոնական փողոցի վերջնամասում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը և «ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում, թիվ 46 երթուղու «Հունդայի» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Սևան ճանապարհից դեպի «Առինջ Մոլ» տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում իրար են բախվել «Լադա Պրիորա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վայոց ձորի մարզի Շատին գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: