1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.02.2017 10:40 ՃՏ պատահարներ

Փետրվարի 13-ին, ժամը 12.20-ին, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 13 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացուհու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 14-ին, ժամը 00.10-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 13-ին, ժամը 9.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/1 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21144»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 14-ին, ժամը 00.05-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի և Թևոսյան փողոցի խաչմերուկում բախվել է կայանված «Դաֆ» բեռնատար ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 13-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2107»-ի 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և մի տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 13-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Էջմիածին ճանապարհի 17-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 13-ին, ժամը 19.30-ի սահամններում, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ 21014», «ՎԱԶ 2121» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 21014»-ի վարորդը և «ՎԱԶ 2121»-ի ուևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: