1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.01.2016 12:19 ՃՏ պատահարներ

Հունվարի 14-ին, ժամը 01.30-ին, Երևանի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խաչմերուկի ստորգետնյա անցման բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 12.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 1/1 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի երկու, «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ներից մեկի ուղևորը և «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 14.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 51 հասցեի դիմաց հետադարձ կատարող «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենային բախվելուց խուսափելու նպատակով մանևրել է աջ և բախվել կայանված «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև` երկու ուղեմասերը միմյանցից բաժանող բետոնե պատնեշին:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 09.50-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Կիա Սոռենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Արարատյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի:
Նույն օրը, ժամը 20.45-ին, վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստավանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 18.20-ին, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Սպանդարյան փողոցի հացի արտադրամասի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: