1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

15.06.2017 15:22 ՃՏ պատահարներ

Հունիսի 14-ին, ժամը 18.20-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արզումանյան փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 22.20-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 2 շենքի մոտ իրար են բախվել «Միցուբիշի», «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 11.50-ին, «ՖԱՎ» մակնիշի ավտոբուսը Արտաշատի խճուղու թիվ 33 հասցեի մոտ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորը վայր է ընկել ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի կոտրվածք, զույգ ծնկահոդերի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 28-ամյա երիտասարդ և հայտարարել, որ վնասվածքը ստացել է Գոգավանում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 12-ին, ժամը 19.00-ին, Լոռու մարզի Գոգավան գյուղում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հորդառատ անձրևի պատճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչի հետևանքով բացվել է ավտոմեքենայի դուռը և ուղևորը կախվելով դռնից՝ ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն:
***

Հունիսի 14-ին, ժամը 15.20-ին, Երևանի Արցախի պողոտայի և Ռոստովյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 16.30-ին, Երևանի Ազատամարտիկների և Նոր-Արեշի 11-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «ԳԱԶ 32213» մակնիշի միկրոավտոբուս:
Միկրոավտոբուսի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 19.00-ին, «Պոռշե» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Լեքսուս»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 11.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացուհու և 3-ամյա տղայի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 9.10-ի սահմաններում, «Նիսսան Իքս Տրաիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Կամո-Շահումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու և 2-ամյա աղջկա ու նույն ավտոմեքենայով վերջիններիս մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 16.25-ի սահմաններում, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 4-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 1.20-ին, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքից դեպի Հրազդան ընթանալիս բախվել է ճանապարհի երկաթյա արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: