1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16.06.2016 11:18 ՃՏ պատահարներ

Հունիսի 15-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 49-ամյա տղամարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է Երևանի Գնունու փողոցում անհայտ ավտոմեքենայի կողմից ոտքի վրայով անցնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 08.10-ին, Երևանի Լենինգրադյան, Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեյու» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին, ժամը 01.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ բախվել է կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 16.00-ին, Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և Գոռ «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 22.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Վ. Համբարձումյանի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «ԲՄՎ» և «Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 19.10-ին, Երևանի Վաղարշյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 21.10-ին քննչական վարչություն է ներկայացել 32-ամյա տղամարդ և խոստովանել, որ վրաերթը կատարել է ինքն իր վարած «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Բուժական-Արագյուղ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինիս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց-124» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհի 35-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մտել քարի արտադրամաս, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհին` «Կարիտաս» ընկերության դիմաց, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մուշի բաժնում 37-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Պ.Սևակի փողոցի թիվ 10 հասցեի դիմաց հետընթաց շարժման ընթացքում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու, որին տեղափոխել է հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: