ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.06.2016 11:17 ՃՏ պատահարներ

Հունիսի 14-ին, ժամը 03.10-ին, Երևանի Խորենացու և Իտալիայի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 20.00-ին, Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 34 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 08.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոլդովական փողոցի թիվ 9/12 հասցեի մոտ բախվել է գովազդային ցուցանակի սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 09.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ.Բաբաջանյան փողոցի թիվ 38 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու և բախվել նույն հասցեում կայանված, վերջինիս պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 19.20-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 22/16 շինության մոտ բախվել է «ՖՈՐԴ» մակնիշի ավտոմեքենային և նշված շինության պատին:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 28 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու և բախվել «ԼԻԱԶ» մակնիշի թիվ 9 երթուղու տրոլեյբուսին:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 10.25-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 61-ամյա մի կին և հայտնել է, որ Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, տեղափոխել է նրան հիվանդանոց և ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի «Բաց հանք» կոչվող տարածքում աշխատանքի ընթացքում «Կամացու» մակնիշի ինքնաթափը շրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Սեատ Տոլետո» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզում` Կուրթան-Վարդաբլուր ճանապարհի 1,5-րդ կմ-ին, բախվել է բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 16.55-ի սահմաններում, «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան մայրուղու 130-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: