ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

16.02.2018 15:43 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Փետրվարի 15-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա 2 աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 16-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 14-րդ կմ-ին` Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները, «ՎԱԶ-21010»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 15-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի «Հրազդան» Բ/Կ խաչմերուկի մոտակայքում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 15-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցի և Մարմաշենի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: