1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16.02.2017 11:00 ՃՏ պատահարներ

Փետրվարի 15-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «զույգ սրունքների առաջնային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդ քերծված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է փետրվարի 13-ին Երևանի Գայի պողոտայում թիվ 53 երթուղու ավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ընկել է ձորակը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 16-ին, ժամը 1.30-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի դպրոցի մոտ, իրար են բախվել «Միցուբիշի Գրանդիս» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին, ժամը 16.30-ին, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 136 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել Աստրա» և «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի 2 ուղևորը, «Նիսսան Տիդա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպել Աստրա»-ի վարորդը նույնպես մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին, ժամը 19.00-ին, Վանաձորի Ներսիսյան փողոցի թիվ 13 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել Աստրա» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո վերջինիս ավտոմեքենան սահքի մեջ ընկնելով հարվածել է մայթեզրում գտնվող հետիոտնին՝ 53-ամյա քաղաքացուհու:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և վրաերթի ենթարկվածը քաղաքացուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին, ժամը 19.45-ին, Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան Մ-2 ճանապարհի 276-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և 50 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: