1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16.01.2017 12:18 ՃՏ պատահարներ

 

Հունվարի 14-ին, ժամը 23.30-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 4 հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և «Տոյոտա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 00.10-ին, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 30 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը, «Նիսան»-ներից մեկի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 10.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 4 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 3 ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդներից մեկը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 10.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 9 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 15.40-ին, «ՎԱԶ- 2114» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 42 շենքի մոտ բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի:
«Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 22.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 54/5 հասցեի մոտ բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց»-ի ուղևորը, «Օպել»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 20.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 1.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21900» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21900»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 336-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Սևան-Գետափ-Մարտունի ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21154» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ:
Նույն օրը, ժամը 11.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ և հայտնել, որ իրենց տան բակում վայր է ընկել և ստացել վնասվածք:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նշված ավտովթարի հետևանքով՝ որպես ուղևոր գտնվելով «ՎԱԶ-21154»-ի ավտոմեքենայում:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 28-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհից, հարվածել ճամփեզրի երկաթե պատնեշին և կոտրելով՝ ընկել ձորը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 6.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.30-ին, ոստիկանությունում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 6.00-ին, Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի դիմաց ընկերոջ հետ վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 70 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 20.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: