1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

17.11.2016 14:02 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 16-ին, ժամը 20-ին, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 88 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 23-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 26 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 14-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 38 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16 և 17 տարեկան աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 8.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 60 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 13-ին, 46-ամյա տղամարդը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 15-ին, ժամը 22.30-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 19/29 շենքի մոտ իր «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 17.40-ին, Երևանի Դ. Անհաղթի և Կ. ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արևաբույր գյուղի Երևան-Արտաշատ խճուղու 17 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Սոթք ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է կովի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 13.15-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: