ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

17.01.2017 12:11 ՃՏ պատահարներ

Հունվարի 16-ին, ժամը 21.20-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 35 հասցեում գործող սուպերմարկետի մոտ իրար են բախվել «Միցուբիշի», «ՎԱԶ-2107», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով 4 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 16-ին, ժամը 20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 35 հասցեում գործող սուպերմարկետի մոտ բախվել է «Օպել» մակնիշի անհայտ ավտոմեքենայի, ինչի հետևանքով ժամը 22.20-ին «ԲՄՎ»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 16-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 16-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 16.5 կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 16-ին, ժամը 18.05-ին, 33-ամյա մի տղամարդ ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.15-ի սահմաններում, Գորիսի Մաշտոցի և Գ.Աշոտի փողոցների հատման խաչմերուկում իրեն անծանոթ մի երեխա վազելով բախվել է իր վարած «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հետին տեսանելիության հայելուն` վայր ընկել, ինչի հետևանքով նրան տեղափոխել է հիվանդանոց:
Պարզվել է, որ տուժողը 15-ամյա Գարիկ Հ.-ն է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: