1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

18.05.2017 11:52 ՃՏ պատահարներ

Մայիսի 17-ին, ժամը 16.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին, ժամը 11.00-ին, Երևանի Րաֆֆու և Ջիվանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին, ժամը 19.10-ին, Երևանի Գայի պողոտայում 66-ամյա քաղաքացուհին «Հոնդա» մակնիշի ավտոբուսից իջնելիս վայր է ընկել և մարմնական վնասվածքով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մասիսի բաժին է հրավիրվել 23-ամյա տղամարդ և տվել խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրեն պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի թիվ 73/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, տեղափոխել իր տուն, այնուհետև՝ հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Վաղարշապատի Դիմիտրովի և Իսակովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԶԻԼ-43164» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-3110»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին, ժամը 16.15-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: