Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 18-ին, ժամը 20-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 168/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 18-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 146/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու և 26-ամյա քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 18-ին, ժամը 11-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Դիլիջան-Իջևան 117-րդ կմ-ին բախվել է «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՈւԱԶ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: