ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

19.08.2016 13:41 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 18-ին, ժամը 05.30-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին, ժամը 16.30-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 1/7 հասցեի դիմաց իրար են բախվել «Դայհացու» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դայհացու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին, ժամը 20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի և «ԳԱԶ-2410»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Հոնդա Ելիսոն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վազանց կատարելիս բախվել է «Մերսեդես Բենց Վ 230» մակնիշի ավտոմեքենայի և դիմել փախուստի:
«Մերսեդես Բենց Վ 230»-ն կորցնելով կառավարումը, կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ճանապարհի 7-րդ կ/մ-ին ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: