1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.01.2017 15:25 ՃՏ պատահարներ

Հունվարի 19-ին, ժամը 20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Հալաբյան փողոցում բախվել է մայթեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 08.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 14.20-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել է «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ռենո»-ի վարորդը և «Լադայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 11.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 50 էլեկտրասյան մոտ բախվել է մայթեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Վաղարշապատի Ա.Մանուկյան թաղամասի հարսանյաց սրահի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մեծամոր գյուղի Մեծամորի խճուղում կորցնելով կառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ջրատարը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 23-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 20-ին, ժամը 01.15-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 15 հասցեի մոտ բախվել է մայթեզրի ծառին:
«ԲՄՎ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 114-րդ կմ-ին իրար են բախվել «Լադա 2114» և «ՈՒԱԶ-31514» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լադա 2114»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: