1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.03.2017 18:24 ՃՏ պատահարներ

Մարտի 19-ին, ժամը 23.45-ին, Երևանի Չեխովի և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 17.20-ին, Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 13 տան դիմաց մոպեդ է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 6.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի դիմաց, իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Գորկու փողոցի թիվ 54 տան դիմաց վրաերթի է ենթարկել 43 և 14-ամյա երկու քաղաքացուհու և իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 1.05-ի սահմաններում, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան Օձուն-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի մասից, բախվել ձախակողմյան ծառին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Աբովյանի Հատիսի փողոցում իրար են բախվել «Մերսեդես Ց 230» և «ՎԱԶ-21123» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21123»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան Կապանի Դավիթ-Բեկի հրապարակի խաչմերուկում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2115»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 24 շենքի մոտ բախվել է ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 10.07-ի սահմաններում, «ՌԵՆՈ» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Քրիստափորի փողոցի թիվ 23 տան դիմաց բախվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՌԵՆՈ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԱԿՈՒՌԱ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 227-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Սատուրն Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կմ-ին վազանց կատարելիս բախվել է հանդիպակաց գոտով ընթացող «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով վարորդները, «Տոյոտա Իպսում»-ի 6 ուղևորը և «Սատուրն Աստրա»-ի 1 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: