ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.04.2017 11:39 ՃՏ պատահարներ

Ապրիլի 19-ին, ժամը 12.30-ին, «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թևոսյան փողոցի թիվ 36 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 7-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի երկաթե սյանը, այնուհետև տանը ժամը 7.30-ին շտապօգնության խմբի կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: