Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 19-ին, ժամը 21.25-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 19 շենքի դիմաց բախվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսսան»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 19-ին ժամը 13.15-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի /Գյուրջյան փ., 9/ դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վարորդը Գյումրիի Պարույր Սևակ փողոցի թիվ 13 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Ախուրյան գյուղի թիվ 10 հասցեի դիմաց բախվել է Ճամփեզրին կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: