ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

06.06.2017 17:03 ՃՏ պատահարներ

 

Հունիսի 5-ին, ժամը 21.40-ին, Երևանի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/1 հասցեի մոտ իրար են բախվել «Շեվռոլետ» և «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 65-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 9.00-ին, Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի մոտ՝ թիվ 39 երթուղային ավտոբուսի սրահում, վարորդի կողմից երթևեկությունը սկսելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 23.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ներքին Չարբախի 1-ին և 7-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 57-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 12.00-ին, Երևանի Ադոնցի և Շիրվազադեի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Քոչինյան փողոցում արգելակել է, ինչի հետևանքով 2-ամյա որդին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-130» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 61-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 55-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևան քաղաքում ավտովթարի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել Է, որ նույն օրը, ժամը 12.50-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Կողես ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Ս.Վարդանյան փողոցում իրար են բախվել «Կիա Սոռենտո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Կիա Սոռենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Աուդի 80» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհի մոտ 200 մ հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին բախվել է դիմացից ընթացող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:
«Օպել Աստրա»-ի վարորդը ստացել է ճակատի սալջարդ:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կողբ գյուղի «Ավագի Ձոր» կոչվող վայրում կորցրել է կառավարումը և բախվել պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: