1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

21.11.2016 11:55 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 19-ին, ժամը 22.30-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 18 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆորդ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 8-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան և Սիսակյան փողոցների խաչմերուկում բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 18.45-ին, Երևանի Բ. Մուրադյան փողոցի թիվ 14 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայիի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ջանֆիդա-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես Բենց-420» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց-420»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 19-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Վարդենիկ Թ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 20-ին, ժամը 22-ի սահմաններում, «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Ուրցաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին՝ Դաշտաքար գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձորի Նաիրիի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ռեստորաններից մեկի մոտ իրար են բախվել «Ֆիատ Տեմբրա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆիատ Տեմբրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի վերջնամասում իրար են բախվել «Տոյոտա Կարոլա» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Կարոլա»-ի վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2108»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Կամարիս գյուղի սկզբնամասում բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Նոյեմբերի 20-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մուշի բաժնում 55-ամյա մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.40-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Մնջոյան փողոցների խաչմերուկում հետիոտնային անցումի մոտ սև գույնի անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և դիմել փախուստի, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 15.00-ին, բաժին է ներկայացել 32-ամյա տղամարդ և հայտնել, որ նշված վրաերթը կատարել է ինքը «Մերսեդես Բենց C-22» ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Բուլվարային թաղամասում թիվ 38 դպրոցի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: