ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

22.05.2017 15:26 ՃՏ պատահարներ

Մայիսի 21-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ջանիբեկյան և Պարսեղովի փողոցների խաչմերուկում բախվել է աղբարկղի:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 21-ին, ժամը 13.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավանեսովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 21-ին, ժամը 2.00-ին, «Մերսեդես ՋԻ 500» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 120 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված մոտ 35-45 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է անգիտակից վրճակում:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշի և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 21-ին, ժամը 6.00-ին, «ՎԱԶ 21120» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի սկզբնամասում «Մերսեդես Բենց E-320» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 19-ին, ժամը 16.25-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 5 հասցեի մոտ իրար են բախվել «Նիսսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով մայիսի 20-ին, ժամը 13.25-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 21-ին, ժամը 00.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲԻԴ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորը և «ԲԻԴ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 8.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Նորագավիթի 1-ին փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶել-32213» մակնիշի միկրոավտոբուս և «ՊԱԶ-3205» մակնիշի ավտոբուս:
Պատահարի հետևանքով «ԳԱԶել-32213»-ի վարորդը և «ՊԱԶ-3205»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին, ժամը 13.00-ին, «Չերի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ. Խորենացու փողոցի 90 հասցեի մոտ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Չերի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով մայիսի 20-ին, ժամը 13.00-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 8.30-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 139 տան մոտ իրար են բախվել «Տոյոտա», «Ֆոլքսվագեն» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը, նրա 2 ուղևորը, «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և «Նիսսան»-ի ուղևորը բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Փարպի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արզնիի գազալցակայանի մոտ իրար են բախվել «ՈւԱԶ» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 8.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Տերյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, տեղափոխել է նրան հիվանդանոց ու ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղի գյուղամիջում վրաերթի է ենթարկել 6 երիտասարդի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 22.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Նոր Կյանք ճանապարհի 5-րդ կմ-ին ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Ագարակ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել Մեղրի գետը, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: