ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.09.2022 11:45 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.50-ին, Երևանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Քրայսլեր» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.05-ին, Երևանի Խանջյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոտնակին. 69-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, քննչական բաժնից ստացվել է գրություն, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.50-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 44-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Այգավան-Եղեգնավան գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Բենցի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 214-րդ կմ-ին «ԲՄՎ-525-I» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան Իքստրաիլ» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան Իքստրաիլի» 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգանուշ գյուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում «Մերսեդես-C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 39-ամյա վարորդը, 17-ամյա ուղևորը և «Ֆորդի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 64-ամյա վարորդը և երկու ուղևորները, «Ֆոլքսվագենի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհին իրար են բախվել «Զիլ», «Լեքսուս» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: