Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 21-ին, ժամը 17.20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 47 հասցեի մոտ բախվել է «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի:
«Շկոդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 01.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ 21144» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21144»-ի 4 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 50-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 14.10-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի արգելակման ժամանակ՝ սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 28-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նոյեմբերի 19-ին, ժամը 14.05-ին, Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով՝ տաքսի ավտոմեքենայում գտնվելու ժամանակ:
Կատարվում է քննություն:
***
Նոեմբերի 21-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացուհու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 15.00-ին, «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Վանաձորի Շիրակի խճուղի թիվ 38 հասցեում գտնվող գազալցակայանի խանութ-սպասասրահի պատին և կոտրել սպասասրահի ապակին, ինչի հետևանքով սպասասրահում գտնվող 43-ամյա տղամարդը աջ հարականջային շրջանում ապակով ծակած վերքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Արմանիս գյուղի կենտրոնական հատվածում ընկել է ճամփեզրին գտնվող փոսը:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Արթիկի Շահումյան փողոցի վերջնամասում իրար են բախվել «ՕՊԵԼ ՖՐՈՆՏԵՐԱ» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 21063»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: