ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

22.01.2016 11:59 ՃՏ պատահարներ

Հունվարի 21-ին, ժամը 20.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 146/3 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին ընկել է ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 21-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան 136-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: