Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 21-ին, ժամը 13-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է մայթեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20.20-ին, Երևանի Թումանյան փողոցի թիվ 24 հասցեի դիմացի իրար են բախվել «Նիսսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 11-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի միջնամասում գտնվող բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 14.30-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը և ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 23.35-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ-Բամբակաշատ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.25-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կողբ գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: