Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պուշկինի փողոցի 35/22 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, «ԼԱԴԱ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել «Նիսան» և «ԻՆՖԻՆԻՏԻ» մակնիշի ավտոմեքենաների:
«ԼԱԴԱ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վաղարշապատի Վազգեն Առաջինի փողոցում իրար են բախվել «ԴՈՋ» և «Ֆոլքսվագեն վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց ե-200» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորուհին, «Նիսան Տիդա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել է բետոնե պատնեշի, ինչի հետևանքով ուղևորը «շտապօգնության» անձնակազմի կողմից տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ճամփեզրի գազատար խողովակի:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: