ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

23.01.2017 12:05 ՃՏ պատահարներ

Հունվարի 21-ին, ժամը 22.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու և 19-ամյա երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 22-ին, ժամը 16-45-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Քոչարյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 00.10-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 173 էլեկտրասյան մոտ իրար են բախվել «Նիսսան» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի վարորդը, ուղևորը, «Ռենո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 12.45-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 25 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և թիվ 58 երթուղու «ԳԱԶել-32213» մակնիշի միկրոավտոբուսը:
Պատահարի հետևանքով «ԳԱԶել-32213»-ի 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 319-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի օղակաձև շրջադարձում, բախվել է բետոնե հատվածին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 00.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցում բախվել է «Օպել Վեկտրա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 21-ին, ժամը 01.20-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չարենցի փողոցի թիվ 115 հասցեի մոտ բախվել է հենասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 21-ին, ժամը 6.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 3 հասցեի մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող «Մերսեդես»-ին, որն էլ, առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 21-ին, ժամը 00.30-ին, Երևանի Նոր-Արեշի 50-րդ փողոցի թիվ 52 տան դիմաց իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 21-ին, ժամը 1.05-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 88 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 21-ին, ժամը 5.20-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 21-ին, ժամը 17.15-ին, «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտ բախվել է ճանապարհի միջնամասում առկա բետոնե պատնեշին ու շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 21-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ 316» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ԲՄՎ 316»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 21-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 հասցեի հարևանությամբ՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի և ձախ ուսահոդի փափուկ հյուսվածքների ջնջխված լաթաձև վերքերով» բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է ձիու քարշ տալու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հունվարի 21-ին պարզվել է, որ հունվարի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Քարինջ գյուղից շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող «Նիստ» կոչվող տարածքում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը ստացել է վերը նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 21-ին, ժամը 20.25-ին, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Սիսիան քաղաքի Գայի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրահեռացման առվի մեջ, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: