1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

24.03.2017 11:37 ՃՏ պատահարներ

Մարտի 23-ին, ժամը 14.30-ին, «Նատալի» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Երևանի Բաղրամյան և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա:
Աղջիկը և վարորդը վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին, ժամը 11.00-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը և «Հինո XZ U7 101» աղբատար ավտոմեքենան:
Պատահարի հետևանքով միկրոավտոբուսի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 24-ին, ժամը 1.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 84/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու և բախվել կայանված վիճակում գտնվող «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Ալավերդի-Շնող ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-131D» և «Հոնդա Էլիսիոն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա Էլիսիոն»-ի 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին, ժամը 22.35-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Շնող գյուղի 5-րդ փողոցի թիվ 15/1 հասցեում ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին, ժամը 4.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Կենտրոնական փողոցում կորցնելով ղեկավարումը բախվել է ճամփեզրի քարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Երկաթուղայինների փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 141-րդ կմ-ին բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի:
«ՈւԱԶ-469»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Տավուշի մարզում՝ Մ-16 միջպետական ճանապարհի 39-րդ կմ-ին, իրար էին բախվել «Միցուբիշի Գրանդիս» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ: Պատճառվել էր նյութական վնաս:
Մարտի 23-ին, ժամը 12.40-ի սահմաններում, «աջ վերին կոպի քերծվածք՝ ակնակապիճի հեմատոմա» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 50-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքները ստացել է մարտի 22-ին, ժամը 19.30-ին, նշված ավտովթարի ժամանակ՝ լինելով «Միցուբիշի Գրանդիս»-ի ուղևոր:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: