1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

24.05.2017 12:16 ՃՏ պատահարներ

Մայիսի 22-ին, ժամը 20.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդի, որը մայիսի 23-ին ժամը 1.40-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին, ժամը 10.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 73/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 22-ին, ժամը 16.30-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 52/3 շենքի բակային տարածքում վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մայիսի 23-ին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին, ժամը 21.10-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին, ժամը 9.55-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 22/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Գոշ-Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 38-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել փոսը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան 13-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին, ժամը 10.05-ի սահմաններում, Վայոց ձորի մարզում՝ Մ2-Զառիթափ ճանապարհի 4-րդ կմ-ին, իրար են բախվել երկու «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ների վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: