1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

24.09.2015 16:33 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 12.30-ին, Երևանի Սարյան փողոցի թիվ 40 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդը, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 08.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի թիվ 40 շենքի մոտ բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Հայկավան-Ալաշկերտ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-2410»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սևան-Զովաբեր ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Ծաղկաբեր գյուղի «Պողոյի» կոչվող հանդամասում կողաշրջվել է, ինչի հետևանքով 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 17.40-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 11 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացուհու, ով ոտնաթաթի սալջարդով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Րաֆֆու և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը և «ՎԱԶ-21214»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «ՅՄԶ» մակնիշի տրակտորը Բերդ քաղաքին պատկանող «Գոլ Թալա» կոչվող հանդամասում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: