1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

25.04.2017 15:50 ՃՏ պատահարներ

Ապրիլի 24-ին, ժամը 22.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 24-ին, ժամը 18.50-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով մեկ ուղևորուհի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 24-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 24-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 24-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզում՝ Մրգաշատ-Արևիկ ճանապարհին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 24-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 55-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 24-ին, ժամը 21.25-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Մուսայելյան փողոցի թիվ 10 հասցեի դիմաց բախվել է ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 24-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 134-րդ կմ-ին բախվել է մայթեզրի քարե շարվածքին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Գոգդաղ» կոչվող հանդամասում «ՈւԱԶ-330301» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետևանքով իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, ընկել գետնին, ապա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: