Պատահարներ ավտոճանապարհներին
Ապրիլի 25-ին, ժամը 16.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 43/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 87-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21703-110-01» մակնիշի ավտոմեքենան Էջմիածնի Մաշտոցի փողոցում բախվել է հիվանդանոց տեղափոխված տղամարդու վարած «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որն էլ դուրս է եկել հանդիպակաց գոտի և դիմացի հատվածով հարվածել մայթեզրի արգելապատնեշին:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: