1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

26.01.2016 15:45 ՃՏ պատահարներ

Հունվարի 25-ին, ժամը 11.00-ին, «Ֆորդ-Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղու թիվ 100 հասցեի մոտ բախվել է եզրաքարի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին, ժամը 22.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 10/4 հասցեի դիմաց «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, որից հետո «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է վերը նշված «Օպել-Աստրա»-ին, որն էլ վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Ս. Հակոբյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի թիվ 11 տան դիմաց բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ-Նորապատ գյուղերի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին, ժամը 07.20-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Սանահին Սարահարթ-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին, ժամը 12.00-ին, «Մերսեդես ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Այրում ճանապարհի 32-րդ կմ-ին ընկել է ձորակը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Զովունի գյուղի սգո սրահի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2110»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: