ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ ավտոճանապարհներին

27.04.2017 12:28 ՃՏ պատահարներ

Ապրիլի 26-ին, ժամը 9.30-ին, Երևանի Ամիրյան և Անրի Վերնոյի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին, ժամը 00.20-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «Հունդայի» մակնիշի թիվ 44 համարի երթուղային ավտոբուսը:
«Հունդայի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 26-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «դեմքի ձախ կեսի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 47-ամյա քաղաքացուհի, իսկ ժամը 20.15-ին «ձախ դաստակի սալջարդ պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի հիշյալ ուղևորները ստացել են վնասվածքները:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 26-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզում՝ Քաղցրաշեն-Նորաշեն ճանապարհի Նորաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 26-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 26-ին, ժամը 14.05-ին սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհի 56-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: