1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

27.06.2017 12:05 ՃՏ պատահարներ

Հունիսի 26-ին, ժամը 10.30-ին, Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-2104» և «ՎԱԶ-21230» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21230»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 17.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի 23/6 հասցեում գործող սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 23.00-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի մոտ իրար են բախվել «Հունդայի» մակնիշի ավտոբուս և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա:
«Նիսսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 19.20-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 56/9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոլդովական փողոցի թիվ 48 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի:
Վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 15.40-ին, Ավանի Ռուբինյանց փողոցում «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր գյուղի կենտրոնական փողոցի վրա գտնվող հուշարձանի դիմաց վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 23-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ոտնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա քաղաքացուհի և հայտարարել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան քաղաքում տաքսի ավտոմեքենան իր ոտնաթաթի վրայով անցել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված օրը, ժամը 10.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի «Աստղիկ» Բ/Կ-ի բակում վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն՝ պատճառելով վնասվածքը:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «ԿԱՎԶ 3274» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 51-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 27-ին, ժամը 1.00-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 55 հասցեում գործող խանութի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն-վենտո», «Մերսեդես-Բենց Ե240» և «Միցուբիշի-Կարիմա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն-վենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Գառնի գյուղի ճանապարհին բախվել է «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 21015»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 23.00-ին, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2115»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» Տավուշի մարզի Մովսես գյուղի սկզբնամասում շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: